|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գերմանիայի իշխանությունները խուզարկություններ են իրականացրել նեոնացիստական «Վերվոլֆ» միջազգային խմբավորման բացահայտման համար, որի անդամները կասկածվում են ահաբեկչություններ կազմակերպելու մեջ:
Bloomberg-ի տեղեկություններով` 4 կասկածյալի տուն են խուզարկել, սակայն ձերբակալություններ չեն եղել: ԳԴՀ դաշնային դատախազը հայտարարել է, որ հետաքննությունը ահաբեկչությունների կոնկրետ ծրագրեր չի հայտնաբերել, սակայն, ըստ նրա, ընդհատակյա ավազակախմբի նպատակը եղել իշխանությունների տապալումը: Խուզարկվել են նաեւ 2 բանտարկյալի բանտախցեր:
Խմբավորումը «Վերվոլֆ» անունը փոխառել է 1944 թվականին ստեղծված գերմանական կյազմակերպությունից, որն առաջադրանք է ունեցել պարտիզանական պայքար մղել թշնամու թիկունքում: