|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր հատուկ հրաման է ստորագրել, որով լայնամասշտաբ բարեփոխումներ են կատարվելու Վատիկանի քրեական օրենսդրության մեջ. տեղեկացնում է Интерфакс-ը:
Մասնավորապես` կարեւորագույն նորամուծություն է ցմահ բանտարկության վերացումը: Նախատեսվում են նաեւ մի շարք միջոցառումներ` ուղղված փողերի լվացման, համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարին: Վատիկանի քրեական օրենսդրությունը նաեւ կհամապատասխանեցվի միջազգային հիմնական կոնվենցիաներին, մասնավորապես` ՄԱԿ-ի Կոռուպցիային հակազդելու կոնվենցիային: