|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆրանսիայի իշխանությունները հունիսի 24-ին կալանքի տակ են վերցրել Adidas ընկերության նախկին համասեփականատեր Բեռնար Տապիին. հայտնում է France-Presse-ը: Ֆրանսիացի քաղաքական գործիչն ու բիզնեսմենը կասկածվում է ֆինանսական խարդախությունների մեջ:
Մեղադրանք առաջադրելու համար հետաքննությունը 4 օր ունի: Եթե այդ ժամկետն լրանալուն պես մեղադրանք չառաջադրվի, Տապին ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ նույն գործով փարիզյան Հանրապետական դատարան էր կանչվել Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը, որը կասկածվում է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ Adidas-ի վաճառքի ընթացքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ: