|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի այսօր Երեւանում անցկացվող` ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերին: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը` չմանրամասնելով հրաժարվելու պատճառները:
Նիստերի օրակարգում հիմնականում ԵԽ Նախարարների խորհրդում Հայաստանի վեցամսյա նախագահության առաջնահերթություններն են եւ ԵԽԽՎ-ի հետ այդ եվրոպական կառույցի քաղաքական երկխոսության հարցերը, օրինակ` քննարկվելու է ԵԽ 2014-2015թթ. բյուջեն:
Բացի այդ` ԵԽԽՎ-ում Եվրոպական ձախեր (UEL) խումբը առաջարկել է բանավեճ անցկացնել «Ղարաբաղյան հակամարտությունը` 25 տարի անց. ԵԽ-ի հնարավորությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման համատեքստում» թեմայով: