|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաման է արձակել, որով խստացվում է մարդկանց առեւանգման համար պատիժը. ըստ Интерфакс-ի` հայտարարել է սիրիական SANA գործակալությունը:
Հրամանի համաձայն` մարդկանց առեւանգողներին` «հանուն փրկագնի, թե` քաղաքական նպատակներով կամ որպես վրեժ», կդատապարտեն ցմահ տաժանակիր աշխատանքների: Առեւանգվածի սպանության, առողջությանը վնաս հասցնելու կամ բռնաբարության դեպքում հանցագործները կդատապարտվեն մահապատժի:
Մարդկանց առեւանգումը հաճախակի է դարձել ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում եւ դրանց շրջակայքում: