|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լատինական Ամերիկայի ևս երկու երկրում ՝ Արգենտինայում եւ Էկվադորում, սուգ է հայտարարվել Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի մահվան կապակցությամբ. հայտնում է РИА Новости-ն:
Էկվադորի առաջնորդ Ռաֆայել Կորեան եռօրյա սուգ է հայտարարել և ասել, որ Չավեսի օրինակը կշարունակի ոգեշնչել հեղափոխությունները Լատինական Ամերիկայի երկրներում:
Արգենտինայում ևս եռօրյա սուգ է հայտարարվել: Արգենտինայի առաջնորդ Քրիստինա Քիրշները պատրաստվում է Կարակաս մեկնել:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի աշխատակազմը, որը պետք է պաշտոնական այցով հինգշաբթի ժամաներ Արգենտինա, հայտարարել է, որ այցը հետաձգվում է Չավեսի մահվան կապակցությամբ: