|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Քուվեյթի դատարանը երկրի հպատակ Օրանս ալ Ռաշեդիին 10 տարվա ազատազրկման է դատապարտել Քուվեյթի էմիր Սաբահ աս Սաբահին վիրավորելու, նաեւ երկրի վարչակազմին տապալելու կոչեր տարածելու համար. տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներ:
Ըստ դատարանի` ալ Ռաշեդին Twitter-ում եւ Youtube-ում երկրի մասին կեղծ տեղեկություններ է տարածել եւ վնաս հասցրել Քուվեյթի վարկանիշին: Դատավճիռը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ: