|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանը մտադիր է դատի տալ Ադրբեջանին, եթե Բաքուն միջոցներ չձեռնարկի Կասպից ծովի աղտոտումը կանխելու համար. տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով իրանական Press.tv-ն:
Իրանի ծովային միջավայրի էկոլոգիայի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Աբդուլռեզա Կարբասին ասել է, որ Իրանը բողոք կներկայացնի այն կապակցությամբ, որ բրիտանական BP ընկերությունը, նավթարդյունահանման գործունեություն իրականացնելով Ադրբեջանում, աղտոտում է Կասպից ծովը` թափոններն անմիջապես ծով նետելով: Նրա խոսքերով` ծովի աղտոտման մակարդակը հասել է ծայրահեղ սահմանագծին: