|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանն անցյալ տարի Իսրայելից մեծ քանակությամբ զենք եւ ռազմական տեխնիկա է գնել. տեղեկացնում է APA գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական ռազմական աղբյուրներ:
Այսպես` կնքված պայմանագրերի համաձայն` Ադրբեջան են ներմուծվել գնդացիրներ, հրացաններ, կապի միջոցներ, հրթիռներ եւ անօդաչու համակարգեր (Orbiter 2 M եւ Aerostat): Իսրայելական Aeronautics ընկերության հետ համատեղ սկսվել է Heron եւ Hermes-900 անօդաչու ինքնաթիռների արտադրությունը: