|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թերթի տեղեկություններով` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունը ընդգրկված է ՀՀ իշխանությունների «գովազդային պաշտոնանկությունների» ցանկում եւ դառնալու է Սերժ Սսարգսյանի առաջիկա քավության նոխազներից մեկը:
Այս պաշտոնանկությունը իշխանական քարոզչությունը ներկայացնելու է կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի շրջանակներում, որը հասունացնելու համար իշխանական օղակներին, այդ թվում` ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, հրահանգվել է հակամարտության մեջ մտնել Մկրտումյանի հետ: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը նրանից հրաժարականի դիմում պահանջելու հիմնավորված պատճառ կունենա:
Թերթի տեղեկություններով` Մկրտումյանն իմացել է վերահաս վտանգի մասին, եւ դա է պատճառը, որ չի արձագանքում իր հասցեին հնչող քննադատողներին, նույնիսկ` անձնական վիրավորանքներին: Մասնավոր զրույյցներում Մկրտումյանն ասում է, որ չի պատրաստվում պատասխանել իր հասցեին հնչած եւ հնչող հայտարարություններին, քանի որ չի ցանկանում, որ իրենով նախընտրական քարոզարշավ իրականացնեն: