|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումների հետեւանքով այժմ Երեւանի կայազորի հոսպիտալում «սուր փսիխոզ» ախտորոշմամբ պառկած է 19-ամյա մի զինծառայող: Մինչեւ այսօր այդ գործով դեռ որեւէ մեկը չի ձերբակալվել:
Նախնական տեղեկություններով` զորամասում ծառայակիցները ստորացրել են զինվորի արժանապատվությունը, բռնության եւ ծաղրուծանակի են ենթարկել երիտասարդին, նույնիսկ ծխախոտ են հանգցրել մարմնին:
Այդ զինծառայողների շրջանակը հայտնի է, բայց նրանք դեռ ազատության մեջ են: