|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուիլյամ Բըրնսը այս շաբաթ այցելելու է Բաքու` նպատակ ունենալով զարգացնել ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում. լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Ըստ դեսպանի` առաջին տեղում, իհարկե, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: «Նա նոր գաղափարներ ունի, որոնք զարգացրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ»,- նշել է Բրայզան:
Բըրնսը երկրի ղեկավարության հետ քննարկելու է նաեւ էներգետիկ համագործակցությանը, Կասպից ծովին, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր. տեղեկացնում է Turan գործակալությունը: