|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարճատեւ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ եւ նրա ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին:
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են նաեւ, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների եւ Աֆղանստանում Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության ներքո ստորաբաժանումներ տրամադրած երկրների ձեւաչափերով պաշտպանության նախարարների հանդիպումներին: