|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թեհրանում երեկ մեկնարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, որը շարունակվում է նաեւ այսօր: Նիստին մասնակցելու համար Թեհրան է մեկնել հայկական պատվիրակությունը` Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, նիստում կքննարկվեն 2010թ. հունվարի 27-ին Երեւանում կայացած նախորդ նիստի ընթացքում երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները, առաջիկա ծրագրերն ու հեռանկարները, մասնավորապես` էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում:
Այցի ընթացքում նախատեսված են նաեւ մի շարք հանդիպումներ ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների, կառավարության անդամների հետ: