|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից պատասխան է ստացվել, որի համաձայն` ՄԻԵԴ-ը որոշում է ընդունել քննել Նիկոլ Փաշինյանի գործը առաջնահերթության կարգով:
Թեեւ Վահե Գրիգորյանը ՄԻԵԴ ուղարկած իր հայցադիմումում երկու կետ էր առանձնացրել, որոնց քննությունը, ինչպես ակնկալվում էր, պետք է կատարվեր առաջնահերթության կարգով (Փաշինյանի գրելու եւ փաստաբանի հետ առանձնատեսակցությունների իրավունքների վերականգնումը), սակայն Եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով ընթացք է տվել հայցադիմումի ողջ փաթեթին: Այն վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ապօրինի ազատազրկմանն ընդհանրապես: