|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մեր տեղեկություններով` ՀՀ իշխանական լրատվամիջոցներին հրահանգվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի դեմ հակաքարոզչություն սկսել` փորձելով դեսպանին մեղադրել Հայաստանի ներքին կյանքին միջամտելու մեջ:
Պատճառը փետրվարի 28-ին Մարի Յովանովիչի` ԵՊՀ-ում ունեցած հայտնի ելույթն է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման անհրաժեշտության վերաբերյալ: Յովանովիչի պատասխանը չուշացավ:
Երեկ նա հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին` ասելով. «Քաղաքացիական իրավունքները Հայաստանի ժողովրդին տրված են Հայաստանի Սահմանադրությամբ: Այն շատ հստակորեն սահմանում է ե՛ւ հավաքների ազատությունը, ե՛ւ մամուլի ազատությունը, ե՛ւ օրենքի իշխանությունը: Դրանք Հայաստանի ժողովրդի իրավունքներն են, ինչը գրված է Սահմանադրության մեջ, եւ ես կարծում եմ, որ դրանք կարեւոր արժեքներ են»:
Իսկ նրա դիտարկումը, թե «կառավարությունն է ժողովրդի համար, այլ ոչ թե հակառակը», մեկնաբանության կարիք, թերեւս, չունի: