|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակությունը քննարկում է ավստրիական ավիաընկերության դեմ հայց ներկայացնելու հարցը: Այս մասին հայտնել է Նաիրա Զոհրաբյանը:
Պատվիրակությունը, որը դեկտեմբերի 1-2-ը Բրյուսելում մասնակցում էր կոմիտեի 11-րդ նիստի աշխատանքներին, մեծ դժվարությամբ է Հայաստան վերադարձել եւ ստիպված է եղել 24 ժամ սպասել եվրոպական օդանավակայաններում: Պատվիրակությունը պետք է Երեւան ժամաներ Բրյուսել-Վիեննա-Երեւան չվերթով, որն իրականացնում է ավստրիական ավիաընկերությունը: Դեկտեմբերի 3-ին հայկական պատվիրակությունը 5 ժամ մնացել է օդանավակայանում, որովհետեւ վիեննական օդանավն այդպես էլ չի ժամանել: