կարևոր
682 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 17:33
Քաղաքական

Գուտերեշը խոսել է Բաքվում պահվող հայ գերիների մասին

Գուտերեշը խոսել է Բաքվում պահվող հայ գերիների մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր Երևանում հայտարարեց, որ ինքը խաղաղության համաձայնագրի մեծ աջակից է։ Այդ մասին նա ասաց COP17–ին նվիրված ասուլիսի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե 2025 թ. օգոստոսի 8–ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրից հետո Բաքվում դեռևս պահվում են հայ գերիներ։

«Հուսով եմ` համաձայնագրի կետերը շուտով կիրականացվեն, և ավելի արագ առաջընթաց կլինի` ավարտին հասցնելու խաղաղության համաձայնագիրը, որպեսզի բոլոր ընթացիկ խնդիրները կարգավորվեն, որոնց կապակցությամբ անկեղծորեն ցավում եմ», – ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

Անդրադառնալով կլիմայական ռիսկերին` նա նշեց, որ պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել, և դեռ տեսնում են շատ ծանր հետևանքները 3 գլոբալ ճգնաժամերի՝ կլիմայական փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման։