|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
ՌԴ ԱԳՆ-ն չիբացառել, որ մինչև տարեվերջ համաձայնագրեր կկնքվեն Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ։ Ռազմական օբյեկտները, նոր պայմանավորվածության համաձայն, համատեղ կօգտագործվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գեորգի Բորիսենկոն։
«Օգոստոսին ստորագրվեց միջանկյալ հուշագիր՝ ռուսական ռազմական օբյեկտները ռուս-սիրիական համատեղ ուսումնական և նյութատեխնիկական ապահովման կենտրոնների վերածելու վերաբերյալ։ Իսկ այժմ նախապատրաստվում են կոնկրետ միջկառավարական համաձայնագրեր, որոնցով վերջնականապես կամրագրվի այդ ռազմական օբյեկտների հետագա կարգավիճակը»,- ասել է Բորիսենկոն՝ RTVI-ին տված հարցազրույցում՝ չբացառելով, որ համաձայնագրերը կստորագրվեն մինչև տարեվերջ։
Ռուսաստանը Սիրիայում երկու ռազմական օբյեկտ ունի՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը Տարտուս նավահանգստային քաղաքում և «Հմեյմիմ» ավիաբազան Լաթաքիայում՝ Ջաբլե քաղաքի մոտ։