|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանցի զինծառայողներն անհրաժեշտության դեպքում կկանխեն Սիրիայում ահաբեկիչների գործողությունները, և Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայության պահպանումը օրինական է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև հավելել է, որ ՌԴ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում հիմնվում է համաձայնագրերի վրա, որոնք կնքվել են ՌԴ-ի և Սիրիայի միջև:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական զորքը վերադառնում է Սիրիայից, սակայն երկրում կշարունակեն գործել երկու ռուսական ռազմաբազաները`«Հմեյմիմ»-ը և «Տարտուս»-ը: