|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում չի դադարեցնում իրական պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, քանի դեռ մյուս երկրները միայն քննարկում են դա. հայտնում է ТАСС-ը:
Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է մեկնաբանել տակտիկական հարցեր, այդ թվում` պլանավորվո՞ւմ է, արդյոք, մեծացնել ռուսական զորքերի ներկայությունը Սիրիայում: «Այդ հարցը պետք է ուղղել պաշտպանության նախարարությանը: Ռազմավարական առումով` Ռուսաստանը շարունակում է օգնել սիրիական ուժերին ԻՊ-ի դեմ պայքարում»,- ասել է Պեսկովը: