|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փետրվարի 28-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Կառավարությունից հայտնում են, որ փոխվաչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հաստատված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությանը և շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման հարցեր և այս առումով կարևորել հայ-չինական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական նիստը կանցկացվի մոտ ապագայում: Մանրամասն անդրադարձ է եղել հայկական սննդի արդյունաբերության և ալկոհոլային արտադրանքի Չինաստան արտահանման ծավալների մեծացման հնարավորություններին, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանը: Զբոսաշրջության և բիզնես շրջանակների շփումների խթանման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին Չինաստանի կողմից տրամադրվող անհատույց պետական օգնության հետ կապված հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև նոյեմբերին Շանհայ քաղաքում կայանալիք «Չինաստան ներմուծվող ապրանքների 2-րդ միջազգային ցուցահանդես»-ին Հայաստանի հավանական մասնակցության թեմային: