կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-30 21:55
Աշխարհ

Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համար

Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները բոլոր ավիափոխադրողների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո կարգադրել է ուժեղացնել հրեական պետություն ուղևորվող բոլոր չվերթերի անվտանգության միջոցները։ Այս մասին TASS-ին հայտնել են կառավարության ղեկավարի գրասենյակից։

«Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները ինչպես իսրայելական, այնպես էլ օտարերկրյա ավիափոխադրողների համար»,– գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք՝ FlyDubai-ի օդաչուների խցիկում տեղի է ունեցել ծեծկռտուք։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դանակահարված օդանավի հրամանատարը Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարն է՝ շուրջ 10 հազար ժամ թռիչքային փորձ ունեցող օդաչու։