|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սկսել տարեկան մոտ 300 մլրդ դոլար ընդհանուր ծավալով չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման գործընթացը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը. հայտնում է РИА Новости-ն:
«Այսօր` ավելի վաղ, ԱՄՆ նախագահի կարգադրությամբ մենք բարձրացրել ենք 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման սակագնային մակարդակը՝ հասցնելով 10-ից 25 տոկոսի: Նախագահը նաև կարգադրել է մեզ սկսել մաքսատուրքերի բարձրացման գործընթացը Չինաստանից մնացյալ բոլոր ապրանքների ներկրման համար, որը գնահատվում է մոտ 300 մլրդ դոլար»,- ասվում է հայտարարությունում: