կարևոր
850 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 10:16
Հասարակություն

Դիլիջանի ընտրողների թիվն ինչի՞ հաշվին է աճել․ «Հրապարակ»

Դիլիջանի ընտրողների թիվն ինչի՞ հաշվին է աճել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 5 տարի առաջ՝ 2021թ․ հոկտեմբերին Իջեւանում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը հայտնել էր, որ 2021թ․ հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան խոշոր համայնքի ավագանու ընտրություններին ցուցակային 18 374 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8085-ը։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026թ․ հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններին ընտրողների թիվը դարձել է 19 622 է: Անցած հնգամյակում ինչի՞ հաշվին է Դիլիջան համայնքի ընտրողների թիվն աճել 1248-ով, երբ Դիլիջանից էլ արտագաղթ կա` դեպի արտերկիր եւ Երեւան։