|
Փոխարժեքներ
01 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.26 |
| EUR | ⚊ | € 422.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.2019 |
| GBP | ⚊ | £ 492.92 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Իրանում 6 ամիս շարունակվող պատերազմն ավելի է վատթարացրել բնակչության արդեն իսկ ծանր տնտեսական վիճակը և մեծացրել երկրում սոցիալական անկարգությունների առաջացման ռիսկը։ Այս մասին ասվում է «Azad Iran YouTube»-յան ալիքում։
Հրապարակված տեսանյութում նշվում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գների անընդհատ աճը, ազգային արժույթի արագ արժեզրկումը և գործազրկության ամենօրյա աճը՝ արտաքին ճնշման աճի պայմաններում, չափազանց դժվարացրել են քաղաքացիների կյանքը և Իրանի իշխանություններին ենթարկել նոր զանգվածային բողոքի ցույցերի վտանգի։
«Վերջին օրերին իրանցի պաշտոնյաների մի շարք հայտարարություններ վկայում են իշխանությունների լուրջ մտահոգության մասին, որ տնտեսական մեկուսացման և ծովային շրջափակման վերաբերյալ ԱՄՆ ռազմավարությունն է՛լ ավելի կվատթարացնի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը և, ի վերջո, կհրահրի նոր փողոցային ցույցեր»,- ասվում է տեսանյութում։