|
Փոխարժեքներ
01 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.26 |
| EUR | ⚊ | € 422.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.2019 |
| GBP | ⚊ | £ 492.92 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Հազարավոր ուսանողներ են հավաքվել Հռոմում` մասնակցելու կրթության համակարգում նախատեսվող բարեփոխումների դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին, հայտնում է BBC News-ը:
Ոստիկանությունն արդեն պաշտպանության տակ է առել երկրի խորհրդարանի մերձակայքը:
Բողոքի կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիաներ չեն լինելու քաղաքի կենտրոնում տեղակայված պետական հաստատությունների շրջակայքում` ոստիկանության հետ բախումներից խուսափելու համար:
Ուսանողների պատվիրակությունը մտադիր է հանդիպել երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին եւ նրան հանձնել նախատեսվող բարեփոխումներում իրենց անհամաձայնությունն առաջացրած կետերի ցանկը:
Սպասվում է, որ այս շաբաթ Իտալիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, կհաստատի բարեփոխումը, ինչից հետո երկրի նախագահը կվավերացնի օրինագիծը: Կրթության նախարարությունում ասում են, թե սույն բարեփոխումը, որ, մասնավորապես, նախատեսում է ոչ մեծ համալսարանների միավորում, թույլ կտա միլիարդավոր եվրոներ տնտեսել:
Նախագծի քննադատները պնդում են, թե կրթության ծախսերի կրճատումն անթույլատրելի է, որովհետեւ Իտալիայում համալսարաններն առանց այդ էլ քիչ են ֆինանսավորում:
Ուսանողական ակցիաները մաս են կազմում ավելի մեծամասշտաբ բողոքների, որոնց պատճառը կառավարության` տնտեսման նպատակով ձեռնարկած միջոցառումներն են: Ուսանողական բողոքի սուր բնույթի պատճառներից մեկն էլ գործազրկության բարձր մակարդակն է երիտասարդության շրջանում: