|
Փոխարժեքներ
24 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.38 |
| EUR | ⚊ | € 426.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.3633 |
| GBP | ⚊ | £ 497.87 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
Սիսիանի զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայողը, «Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով, Հայկ Մովսիսյանն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել, նա ինքնասպանություն է գործել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց լուրը, որ 37-ամյա զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։
Լրատվայանի տեղեկություններով` զինծառայող Հայկը և նրա կինը՝ Նարինեն, ունեն 2 երեխա, սպասում էին երրորդ զավակին։
Սիսիանցիները նրանց բնութագրում են որպես լավ, հայկական, ավանդական ընտանիք։ Հայկի մասին ասում են, որ նա շատ հավասարակշռված տղա է եղել, միշտ մասնակցել է պատարագների։
Նա վերջերս ծանր կորուստ է ունեցել՝ քաղցկեղից մահացել են նրա հայրն ու մայրը։
Sputnik Արմենիային հայտնել են, որ Սիսիանում խոսակցություններ կան, որ հնարավոր է` Հայկը շատ պարտքեր է ունեցել, բայց հստակ պատճառը դեռ ոչ ոք չգիտի։
Ինչ վերաբերում է զինծառայողի մահվան պատճառներին, ապա ըստ շրջանառվող խոսակցությունների` նա մահացել է ոչ թե զորամասից դուրս, այլ զորամասի ներսում` իր սենյակում ինքնասպան է եղել։