Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ երեկոյան Տավուշի մարզում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող` 34-ամյա Արման Ուդումյանը: Նա Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղից էր և արդեն 6 տարի է` ծառայում էր զինված ուժերում:
Yerkir.am-ի հետ զրույցում Արմանի հարազատները հայտնեցին, որ Արմանն ամուսնացած է, ունի 3 երեխա` երկու աղջիկ, մեկ տղա, որի ծննդյան օրը նշել են երկու օր առաջ:
Նրանց խոսքով` Արմանը շատ խելոք, ընտանիքին նվիրված երիտասարդ էր:
Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել են հրադադարի ռեժիմի խախտումները: Այս ամսվա ընթացքում հակառակորդը սահմանի երկայնքով դիվերսիոն ներթափանցման` տասնյակից ավելի փորձեր է կատարել:
Լուսանկարը` Արմանի սոցիալական ցանցի էջից