|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հակառակորդի հետ թեժ մարտերի հետևանքով զոհվել է նաև պայմանագրային զինծառայող, շարքային Վարդան Թադևոսյանը: Նա ծնունդով Շիրակի մարզի Գետափի գյուղից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Գետափի գյուղապետ Գոռ Ստեփանյանը նշեց, որ Թադևոսյանն ունի 2 եղբայր, երկուսն էլ` պայմանագրային զինծառայողներ են:
«Վարդանը, սակայն, ընտանիքով` մոր, հոր և եղբայրների հետ, դեռ 1995-ից հեռացել է գյուղից` բնակություն հաստատելով Ջաբրայիլում: Շատ բան չեմ կարող ասել նրանց մասին, 20 տարի է անցել, այն ժամանակ Վարդանը երեխա էր»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ զինվորի աճյունը, այնուամենայնիվ, տեղափոխվել է հայրական գյուղ, որտեղ էլ տեղի կունենա թաղման արարողությունը: