|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն հայտնել ենք, որ հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը լարված է եղել: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող:
Times.am-ի տեղեկություններով, սակայն, մարտական գործողությունների ընթացքում զոհվել են նաև ԼՂՀ պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայողներ։ Նրանցից առաջինը զորակոչվել էր Հադրութի, երկրորդը` Մարտունու զինկոմիսարիատներից։