կարևոր
3067 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-14 12:28
Քաղաքական

Ժամկետային զինծառայողը 6 ամսից կարող է անցնել պայմանագրային զինծառայության 5 տարով. Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նոր նախագիծ

Ժամկետային զինծառայողը 6 ամսից կարող է անցնել պայմանագրային զինծառայության 5 տարով. Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նոր նախագիծ

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխությունների նախագիծը։

«Պաշտպան հայրենյաց»-ը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվո վճար ստանալու իրավունք.
«Պատվո վճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվում է»,–հավելեց Պապիկյանը։

Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման, և դրական արդյունքների դեպքում հաշվարկվելու է նրանց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճար:

Պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ծառայության ժամկետը չի հաշվարկվելու որպես ժամկետային զինծառայություն, և զինծառայողն ուղարկվելու է պարտադիր զինծառայության` լրացնելու ժամկետային զինծառայության չծառայած մասը։