կարևոր
583 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-18 22:42
Աշխարհ

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Բաքվի կողմից երեք ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելուն նշել ով, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական բնույթի նարատիվներ։

«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կապահովի իր լրագրողների օրինական իրավունքների պաշտպանությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից նրանց միջազգային հետախուզման մեջ հայտարարելու համատեքստում»,-ասել է նա՝ նշելով, որ՝ Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ հայտարարված երեք ռուս լրագրողների հայտարարությունները չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումները Բաքվի հետ հարաբերությունների վերաբերյալ։

Նա հավելել է, որ Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու կոչերը նույնպես չեն արտացոլում Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի Ադրբեջանի հետ երկխոսության միջոցով բարելավել տեղեկատվական միջավայրը։