|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահմպան ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում:
Մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ, իրականությանը չի համապատասխանում: Դա հակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարքն է:
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս: Նման ապատեղեկատվություն տարածելով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն