կարևոր
409 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-13 10:58
Հասարակություն

Եթե իմ` որպես քաղաքապետի կատարածը սխալ էր, ապա իմ հետ հավասար հանցակից է այդ սխալը վավերացնողը՝ վարչապետը. Մամիկոն Ասլանյան

Եթե իմ` որպես քաղաքապետի  կատարածը սխալ էր, ապա իմ հետ հավասար հանցակից է այդ սխալը վավերացնողը՝ վարչապետը. Մամիկոն Ասլանյան

«Երեկ այստեղ խոսակցություն գնաց քաղաքական միգրացիայի, կուսակցությունների փոփոխության, տարբեր թևերում մարդկանց հայտնվելու մասին։ Կուսակցություն փոխելը, այս կամ այն թևում հայտնվելը պարսավելի արարք չէ, եթե դրա տակ չկա դավաճանություն, իշխանափոխություն, այլ շահադիտական նպատակ»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։

«Եթե ինձ խայթելու համար հաճախ իմ կուսակցական պատկանելիությունը նշում են որպես նախորդ իշխանությունների հետ աշխատած, ապա ասեմ՝ ես նախորդ իշխանությունների ժամանակ աշխատել եմ 1 ու կես տարի, ՔՊ իշխանության ժամանակ աշխատել եմ 3 ու կես տարի»,- շարունակեց Ասլանյանը։

Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը նախկինում ՀՀԿ անդամ է եղել։