կարևոր
778 դիտում, 2 ժամ առաջ - 2026-08-04 15:33
Հասարակություն

Ագրարային համալսարանի «Բույսերի պաշտպանություն» մասնագիտության գծով ուսանող չի ընդունվել

Ագրարային համալսարանի «Բույսերի պաշտպանություն» մասնագիտության գծով ուսանող չի ընդունվել

Արդեն ամփոփվել են ընդունելության միասնական քննությունների արդյունքները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Բույսերի պաշտպանություն» մասնագիտություն դիմել էր ընդամենը 1 դիմորդ, որը ստացել է անբավարար գնահատականներ և համալսարան չի ընդունվել:

Մինչ կրթության ոլորտի պատասխանատու, վերանշանակված նախարար Ժաննա Շինարարն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանը ջանք չեն խնայում հասարակությանը հրամցնելու ագրարային համալսարանում իրականացվող իրենց «աննախադեպ» ծրագրերն ու քայլերը, երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս մասնագիտությունները «մեռնում են»: