|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.54 |
| EUR | ⚊ | € 416.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.661 |
| GBP | ⚊ | £ 486.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հորդանանի հակաօդային պաշտպանության ուժերը լուսաբացին խոցել են իրանական հինգ բալիստիկ հրթիռ: Այս մասին հաղորդել է թագավորության Զինված ուժերը։
Հորդանանի զինվորականները հայտարարել են, որ բոլոր հրթիռները կալանվել են և ոչնչացվել: Ըստ հաղորդագրության՝ ՀՕՊ համակարգերը «շարքից հանել են հինգ հրթիռ, որոնք արձակվել էին Իրանից և թիրախավորել թագավորության տարածքը»։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նույնպես հայտարարել էր, որ իր ռազմաօդային ուժերը բալիստիկ հրթիռներով թիրախավորել են Հորդանանում ամերիկյան ավիաբազային և ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության շտաբին։