կարևոր
886 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-28 22:13
Աշխարհ

Ավարտեցի նախագահ Թրամփի հետ հիանալի հանդիպումը. Նեթանյահու

Ավարտեցի նախագահ Թրամփի հետ հիանալի հանդիպումը. Նեթանյահու

Ես ավարտեցի նախագահ Թրամփի հետ հիանալի հանդիպումը։ Երբ ասում եմ հիանալի, դա միայն խոսքեր չեն։ Հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Զրույց՝ լիակատար գործընկերությամբ, փոխադարձ աջակցությամբ, Իրանի միջուկային զենք չունենալու ընդհանուր նպատակի ըմբռնմամբ։

Սա լավագույն հանդիպումներից մեկն էր, որ ես երբևէ ունեցել եմ Միացյալ Նահանգների նախագահի՝ մեր ընկեր Դոնալդ Թրամփի հետ»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթի խոսքով՝ երկու հանդիպումներն էլ անցել են դրական և արդյունավետ մթնոլորտում։