կարևոր
706 դիտում, 5 ժամ առաջ - 2026-07-21 12:43
Հասարակություն

Ռուսական շուկան էս մարդկանց 30 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն ա․ ձկնարտադրողները կառավարության մոտ են

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում ձկնարտադրողները։ Նրանք պահանջում են կառավարությունից ֆինանսական աջակցություն տրամադրել ընթացիկ խնդիրները հոգալու համար։ Նրանց խոսքով՝ տևական ժամանակ է չեն կարողանում արտադրանքն արտահանել ռուսական շուկա, որի հետևանքով ֆինանսական լուրջ ճգնաժամի առջև են կանգնել։ Ձկնարտադրողները, ինչպես իրենք են նշում, գումար չեն մուրում, ընդամենը աջակցություն են ակնկալում՝ տրված գումարը վերադարձնելու պայմանով՝ մինչև արտահանման հետ կապված խնդիրները լուծվեն։