կարևոր
793 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-12 10:41
Հասարակություն

Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը․ հիվանդանոց է տեղափոխվել 5 անձ

Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը․ հիվանդանոց է տեղափոխվել 5 անձ

Հուլիսի 11-ին՝ ժամը 20։11-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 անձ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։