|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մարտի 12-ին, ժամը 16:28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մ. Խորենացի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի 34 UM 547 (վարորդ` 1957 թ. ծնված Հ. Մ.) և «Toyota Camry» մակնիշի 97 CG 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը և ուղևոր Բ. Հ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը