|
Փոխարժեքներ
26 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակ» թերթը գրում է. Մենք նախընտրական փուլում տեսանք, թե ինչպես ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականացվեցին` ՔՊ-ացվեցին, եւ ինչպես էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դարձել ակտիվ քարոզիչ, բայց իր հայրենի Ստեփանավանում ՔՊ-ն ամենաքիչ ձայները ստացավ:
Նախընտրական փուլում որպես քաղաքական գործիք օգտագործեցին վարժական հավաքների մահակը` 25-օրյա հավաքներին մասնակցությունը դարձնելով պատժամիջոց դրսից ժամանած ՀՀ քաղաքացիների կամ ընդդիմադիրների համար:
Բանակը մի անգամ էլ օգտագործեցին մայիսի 28-ին` զորահանդես անելով եւ այն փիառ նպատակներով օգտագործելով: Բանակի մասնակցությունն էական եղավ նաեւ քվեարկության օրը, երբ զինվորներին սպաները շարքով տանում էին ընտրատեղամասեր, անգամ քվեարկության ժամի ավարտից հետո: Ընտրություններից հետո էլ բանակի հետ կապված գործընթացներ կան: Մասնավորապես, մեզ պատմեցին, որ զորամասերից մեկի քվեարկության արդյունքները չեն բավարարել իշխանություններին, եւ հիմա բանակի ղեկավարությունը հետաքննություն է անում, թե որ հրամանատարի տեղամասում են «վատ» արդյունքներ գրանցվել:
Մեզ պատմեցին, որ ամենից եռանդով այս ուղղությամբ «աշխատում» էր երկրորդ կորպուսի հրամանատար, ծնունդով ջավախքցի գեներալ Գարեգին Պողոսյանը: Երեկ մի դեպքի մասին էլ տեղեկացանք` Ստեփանավանում ԲՀԿ անդամ կնոջ երկու զավակներին, որոնք կադրային զինվորականներ են, Պապիկյանը բանակից զորացրելու ապօրինի հրաման է ստորագրել: