|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված զինվորական հաշվառման կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ս.թ. դեկտեմբերի 12-ին հրաման է ստորագրել զինվորական գրքույկի լրացման կարգը սահմանելու մասին:
Պն-ից հայտնում են, որ մինչև ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N1269-Ն որոշումն ուժի մեջ մտնելը տրված հին նմուշի զինվորական գրքույկները պահպանում են իրենց ուժը:
Նոր նմուշի զինվորական գրքույկները տրվելու են հին նմուշի առկա զինվորական գրքույկները սպառվելուց հետո: