|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հրաման է ստորագրել ԶԼՄ-ների գործունեության մասին, որում երաշխավորվում է մամուլի ազատությունը, նաեւ լրագրողների պաշտպանությունը հետապնդումներից: Սակայն, միաժամանակ, արգելվում է հրապարկել «նյութեր, որոնք հարվածի տակ են դնում ազգային միասնականությունն ու անվտանգությունը»:
Ավելի վաղ, Սիրիայի նախագահը, կատարելով բարեփոխումներ իրականացնելու մասին խոստումը, մի շարք այլ հրամաններ է ստորագրել, այդ թվում` արտակարգ իրադրության վերացման, բազմակուսակցականության ապահովման մասին:
Ի դեպ, երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, թե Անկարան ամբողջովին «կորցրել է վստահությունը» Սիրիայի նախագահի նկատմամբ` փաստացի Ասադին կոչ անելով հրաժարական տալ: