|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Դատարանի այս որոշումը համարում ենք իրականում խիզախ` հաշվի առնելով այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ։ Այս մասին Միքայել Սրբազանի գործով դատական ակտի հրապարակումից հետո լրագրողներին ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Էլի կարևոր էր՝ վերաքննիչ դատարանն արձանագրեց ընդդատության կանոնի խախտումը, որի վերաբերյալ մենք հենց առաջին դատական նիստի ժամանակ Երևանի դատավորին ուղիղ այդ միջնորդությունը ներկայացրեցինք, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը»,- նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի և մասնակի բավարարեց Միքայել Սրբազանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունները։
Վերաքննիչ դատարանը նաև բեկանեց Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Միքայել Սրբազանը մեղավոր էր ճանաչվել
Վարույթը փոխցնվում է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Վերաքննիչը նաև գտավ, որ Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը չի հանդիսացել որպես պատշաճ դատարան։