Միասին կարող ենք
կարևոր
436 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-12 13:26
Քաղաքական

Փորձ է արվում կզցնել մարդու արժանապատվությունը, եթե ձեզ, մեզ այսօր ջարդեցին, վաղը ջարդելու են Հայաստանի Հանրապետությունը․ Աբովյան

Փորձ է արվում կզցնել մարդու արժանապատվությունը, եթե ձեզ, մեզ այսօր ջարդեցին, վաղը ջարդելու են Հայաստանի Հանրապետությունը․ Աբովյան

«Այսօր տեղի է ունենում «քվեա-ավազակություն», թեկուզ այսպես կարող ենք անվանել այն խուժանությունը, որին մենք ականատես ենք»,- հրավիրված ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։

«Հիշո՞ւմ եք, նախընտրական փուլում մի մարդ՝ գույնզգույն «կերպկայով» իրեն ճղում էր, սպառնում էր «կզցնել, խլել, գետնով տալ», այսօր իրենք փորձում են խլել մեր իրավունքը, այդ թվում՝ այն մարդկանց, ովքեր մեզ նայում են, միգուցե մեզ հետ համաձայն չեն։ Այսօր փորձ է արվում «կզցնել» մարդու արժանապատվությունը»։

Նա նշեց, որ ժամը 13։00-ից ԲՀԿ-ն լինելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց․
«Խորոված և քյաբաբի փարթիներ չենք անի, ինչպես ոմանք, երբ հավաքվում էին։ «Շատ կարևոր է հասկանալ, որ խնդիրը հետևյալն է: Եթե ձեզ այսօր ջարդեցին, եթե մեզ ջարդեցին, վաղը վստահաբար ջարդելու են Հայաստանի Հանրապետությունը, ինչը բնավ նույնիսկ չէր թաքցնում»,-ասաց Արման Աբովյանը։