Միասին կարող ենք
կարևոր
1927 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-11 11:59
Աշխարհ

Պուտինը ստորագրել է օրենք, որով նախատեսվում է առգրավել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք արտերկրում հանցագործություններ են կատարել ՌԴ-ի շահերի դեմ

Պուտինը ստորագրել է օրենք, որով նախատեսվում է առգրավել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք արտերկրում հանցագործություններ են կատարել ՌԴ-ի շահերի դեմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով նախատեսվում է առգրավել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք արտերկրում հանցագործություններ են կատարել Ռուսաստանի շահերի դեմ։

Մասնավորապես, փաստաթղթում ներառվել են պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց վիրավորելուն, Զինված ուժերը «վարկաբեկելուն», ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հրապարակային կոչերին վերաբերող նորմերը։

Օրենքը նախատեսում է միջոցների կիրառման հնարավորություն նշված վարչական իրավախախտումների մեջ մեղավոր ճանաչված անձանց գույքի նկատմամբ՝ անկախ երկրի սահմաններից դուրս նրանց փաստացի գտնվելու վայրից։