|
Փոխարժեքներ
11 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
«Հրապարակ» թերթը գրում է. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարն այն ենթակաների հետ, որոնք «իր պատիվը գետնով են տվել»` Գորիսում ՔՊ-ի ջախջախիչ հաղթանակ չեն ապահովել։ Նա պատասխանատուներ էր նշանակել տեղամասերում, որոնք վստահեցրել էին, որ ամեն ինչ կարգին է` ՔՊ-ն «կրում է, ընդդիմությանը սատկացնելու են»։
Ընտրության գիշերը մեծ անակնկալ են եղել ՔՊ-ի ցածր տոկոսները, եւ Առուշն աշխատանքից ազատել է իր տեղակալ Արտյոմ Աղաջանյանին, խորհրդական Կարեն Ջավահիրյանին, օգնական Գրիգորին, Խնձորեսկի վարչական ղեկավարին:
Մեր աղբյուրն ասում է, որ սրանով նա չի բավարարվելու` մյուսներին ազատելու է, երբ հետընտրական կրքերը հանդարտվեն: Ասել է, որ պատժելու է իրեն խաբողներին։ Իսկ որ ինքը խաբել է հանրության, ընդդիմության սպասելիքները, ճամբարափոխ է եղել, դա չի հիշում: