Միասին կարող ենք
կարևոր
814 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-28 23:14
Հասարակություն

Հովեյան եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես դատախազությունն ընդունեց՝ նրանք որևէ հանցանք չեն կատարել. փաստաբան

Հովեյան եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես դատախազությունն ընդունեց՝ նրանք որևէ հանցանք չեն կատարել. փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Երկար ու ձիգ պայքարից հետո վերջապես Կարեն եւ Կարոշ Հովեյաններն արդարացվեցին հենց նախաքննությամ փուլում։

«Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել:

Հիշեցնեմ, որ գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի ձերբակալման օրը, քաղաքապետարանի բակից այն մեղադրանքով, թե վերջիններս մասնակցել են զանգվածային անկարգությունների եւ միջամտել են քրեական գործի քննությանը:

Այսպիսով հաստատվեց, որ Կարենն ու Կարուշը որևէ հանցանք չէին կատարել»: