|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունիսի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը տեղափոխվեց Լոզան, որի մարզական համալսարանում անցկացրեց ֆիզպատրաստության թեստեր: Դրանց արդյունքները մշակելուց հետո յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կկազմվի առանձին ծրագիր, որով խաղացողը կշարունակի մարզվել` ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու նպատակով:
Թեստերը հանձնելուց հետո թիմը տեղափոխվեց Ժնևի մոտ գտնվող Շավան դը Բոժի քաղաք և հանգրվանեց նույնանուն հյուրանոցում:
Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը ուղիղ չարտերային թռիչքով Ժնևից կմեկնի Գերմանիա` Ֆրանկֆուրտ, որտեղից կտեղափոխվի Մայնց: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: